Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Լատինական Ամերիկայի խորհրդարանը՝ Parlatino-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Լատինական Ամերիկայի խորհրդարանը՝ Parlatino-ն, հուլիսի 31-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է Prensa Armenia-ն։

1964 թվականին ստեղծված և Պանամայում գործող կառույցի կողմից ընդունված այդ բանաձևը Թուրքիայի կողմից իրականացվածը մարդկության դեմ գործած հանցագործություն է որակում։

«Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունվել է միաձայն, դեմ է արտահայտվել միայն մեկը։ Ուրուգվայնն առաջինն էր, որ 50 տարի առաջ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և այժմ էլ աջակցում է այդ դիրքորոշմանը»,- որոշման ճանաչումից հետո գրել է Մոնտեվիդեոյի պատգամավոր Ալֆրեդո Աստին։

Parlatino-ի կազմում ներառված են 23 երկրի ու տարածքի՝ Արգենտինայի, Արուբա կղզու, Բոլիվիայի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Դոմինիկյան Հանրապետության, Կոլումբիայի, Կոստա-Ռիկայի, Կուբայի, Կյուրասաո կղզու, Մեքսիկայի, Նիկարագուայի, Պանամայի, Պարագվայի, Պերուի, Սալվադորի, Սան Մարտին կղզու, Սուրինամի, Ուրուգվայի, Չիլիի և Էկվադորի խորհրդարանները։

Նույն շարքից