Հասարակություն 

64,8 հազար դոլարով վաճառվել է Մայքլ Ջեքսոնի սպիտակ ձեռնոցը

Bid.ru կայքի փոխանցմամբ՝ էլեկտրոնային աճուրդում վաճառվել է հանրահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնի սպիտակ ձեռնոցը:

Լոս Անջելեսի Նեյթ Սանդերսի աճուրդի տունը լոտի սկզբնական արժեքը գնահատել է 20 հազար դոլար: Սակայն, արդյունքում, այն վաճառվել է 64,8 հազար դոլարով:

Հաղորդվում է, որ ավելի քան 30 տարի առաջ այդ ձեռնոցը Ջեքսոնը նվիրել է նկարիչ Փոլ Բեդարդին, ով նկարներ է ստեղծել իր պատվերով:

 

 

Նույն շարքից