Առողջապահություն Հասարակություն 

Կանայք ծխելը պետք է թողնեն մինչև 30 տարեկանը

Գիտնականները հորդորում են կանանց ծխելը թողնել առնվազն մինչ 30 տարեկան դառնալը: Հակառակ դեպքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ռիսկի են դիմում կորցնելու իրենց կյանքի տարիները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր թողնում են ծխելը մինչ 30 տարեկան դառնալը, իրենց կյանքից ամիսներ են կորցնում, իսկ նրանք, ովքեր 30-ից հետո էլ շարունակում են ծխել, ամենաքիչը 10 տարով կրճատում են իրենց կյանքի տևողությունը:

Այս տվյալները հրապարակվել են 15 տարի տևած հետազոտությունից հետո, որ անցկացրել են բրիտանացի գիտնականները: Նրանք ստուգել են ավելի քան մեկ միլիոն կանանց առողջական վիճակը, որոնք սկսել են ծխել 50, 60 տարեկանում:

Ի դեպ, տղամարդիկ ևս կարող են նույն կերպ վարվել պահպանելով իրենց կյանքի տարիները:

Նույն շարքից