Արցախի իշխանությունները ԼՂՀ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին չեն փոխանցի Ադրբեջանին: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ստերլիգովը Արցախի քաղաքացի չէ, նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բայց նա մի մարդ է, որը գտնվում է ԼՂՀ-ում: Մենք մի մարդու, որը որևէ վատ բան չի արել Ադրբեջանին, երբեք չենք փոխանցի այդ երկրին: Վստահեցնում ենք նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան ոչինչ անել չի կարող, Ադրբեջանի իրավապահ մարմինները չեն կարող գալ Արցախ և նրան ձերբակալել, սա ակնհայտ է բոլորի համար», - ասել է Բաբայանը, մեջբերում է «ԳԱԼԱ»-ն: