Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնին է նշանակվել Գեորգի Մգեբրիշվիլին, ով ավելի վաղ զբաղեցրել է պատիժների կատարման և պրոբացիայի նախարարի պաշտոնը: Այդ մասին լրագրողներին Թբիլիսիում հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է ria.ru-ն:
Վարչապետն ասել է, որ «Գեորգի Մգեբրիշվիլին պատիժների կատարման և պրոբացիայի հաջողակ նախարար է եղել, նա հաջող բարեփոխումներ է իրականացրել նախարարությունում»: «Համոզված եմ, որ Գեորգի Մգեբրիշվիլին արդյունավետ կաշխատի ներքին գործերի նախարարի պաշտոնում»,- նշել է վարչապետը: