Հասարակություն 

Եզդիները Երևանում եռօրյա հացադուլ են սկսել

Եզդի համայնքի հասարակական գործիչներ` «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանն այսօր՝ օգոստոսի 1-ին, ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց եռօրյա հացադուլ են սկսել` պահանջելով ջանքեր գործադրել 1 տարի Իրաքի հյուսիսում շարունակվող եզդիների ցեղասպանությանը վերջ տալու համար։

Նրանք նաեւ ՄԱԿ-ից պահանջում են, որպեսզի աջակցի եզդիներին «Իսլամական պետության» գերության տակ գտնվող 8000-9000 եզդի պատանդներին ազատելու հարցում։

Եզդիները նաեւ  պահանջում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջամտի եւ եզդիների անվտանգությունն ապահովելու համար Շանգալի շրջանում ստեղծվի եզդիական ինքնավարություն։

 

Նույն շարքից