Հասարակություն 

Քրդական աշխատանքային կուսակցության մարտիկները գրավել են Նախիջևան մեկնող ավտոբուսը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներն անցյալ գիշեր Կարս-Էրզրում-Իգդիր մայրուղու վրա գրավել են 70 ուղևորներով Նախիջևան մեկնող ավտոբուսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ANS PRESS-ին հայտնել է ուսանող Սանան Մուսաևը, որը սովորում է Թուրքիայում: Նրա խոսքով` ավտոբուսի 70 ուղևորներից 30- ադրբեջանցիներ են եղել:

«Մարտիկներն ուղևորներին բաց են թողել` վերցնելով անձնագրերը: Առանց փաստաթղթերի մարդիկ չեն կարող վերադառնալ Ադրբեջան», -ասել է Մուսաևը:

Նրա խոսքով` PKK-ի մարտիկներն ուղևորներին 5 ժամ պահելուց հետո ազատ են արձակել, որից հետո ավտոբուսը գլորել են ձորը:

Թուրքական IHA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Նախիջևան մեկնող ավտոբուսը գրավելուց հետո, PKK-ի մարտիկները նույն շրջանում հրդեհել և վերացրել են երեք խոշոր բեռնատարներ: Թուրքական ոստիկանությունը  և ժանդարմերիան ներկա պահին ուժեղացնում են այն շրջանում անվտանգության միջոցառումները, որտեղ PKK-ն գրավել էր քաղաքացիական ավտոբուսը:

Հուլիսի 17-ին PKK-ի մարտիկները փակել էին Նախիջևանի և Թուրքիայի միջև անցակետ գնացող ճանապարհը: Այն ժամանակ նրանք ևս մեկ բեռնատար էին այրել: Ներկայում քուրդ մարտիկները պարբերաբար դիվերսիաներ են կատարում Կարս-Էրզրում-Իգդիր մայրուղու վրա:

Նույն շարքից