Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի ժամանակ` հունիսի 23–ին, Գյումրիի Թատերական հրապարակից բերման ենթարկված, խուլիգանության մեջ մեղադրվող Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին տեղեկացրել է տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Պետրոսյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը` նշելով, որ քրեական գործը կարճելու որոշում դեռեւս չկա:
«Քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով: Հաջորդ շաբաթ պարզ կլինի` գործը կարճվելու է, թե ոչ, եւ ինչ հիմքերով: Ամեն դեպքում, Կարեն Պետրոսյանն այլեւս կապ չունի այդ քրգործի հետ»,- ասաց փաստաբանը: