Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական դեպք. Համահայկական խաղերի համար ԱՄՆ-ից եկած 20-ամյա Լևոնը վթարի է ենթարկվել և տեղում մահացել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 1-ին ` ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու մոտակայքում քաղաքացին ընկել է կվադրոցիկլից, որն էլ շրջվել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Թեղենիսի լեռ, 2-րդ ճոպանուղու միջնամասում «Յամահա» մակնիշի (վարորդ ` 20-ամյա Լեւոն Թ.) կվադրոցիկլը շրջվել է, ինչի հետեւանքով վարորդ Լ. Թ.-ը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են կվադրոցիկլը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, երիտասարդը Լեւոն Շ.-ն Հայաստան էր ժամանել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու համար:

Նույն շարքից