Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և գեղասարհորդ, օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան պաշտոնապես ամուսնացել են: Հարսանիքը տեղի է ունեցել Սոչիի ամենաթանկարժեք հյուրանոցում՝ Rodina Grand Hotel & SPA-ում, որին հրավիրված են եղել տասնյակ հյուրեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տատյանայի համար այս ամուսնությունը երկրորդն է, իսկ Դմիտրի Պեսկովի համար՝ 3-րդը: Նախորդ տարի օգոստոսին նրանք դուստր են ունեցել: 40-ամյա Նավկան առաջին ամուսնությունից դուստր ունի, իսկ 47-ամյա Պեսկովը նախկին ամուսնություններից երեք զավակ ունի՝ երկու որդի եւ մեկ դուստր:
Նավկան ավելի վաղ հայտարարել էր, որ արարողության մասնակցության հրավեր է ուղարկվել նաեւ Վլադիմիր Պուտինին, սակայն հայտնի չէ, նա կգա արդյոք, թե ոչ։