Կիեւը պլանավորում է «ճանապարհային քարտեզ» մշակել Ղրիմին Ուկրաինայի կազմում ազգային-տարածքային ինքնավարության կարգավիճակ տրամադրելու համար։
Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Թուրքիայում Ղրիմի թաթարների 2-րդ համաշխարհային կոնգրեսի մասնակիցներին հղած ողջույնում, որը հրապարակել է նախագահի պաշտոնական կայքը։
Մենք ստեղծել ենք պետական հիմնարկներ, որոնք զբաղվում են Ղրիմի նկատմամբ պետական քաղաքականություն իրականացնելով: Մեր պլանների մեջ է մտնում «ճանապարհային քարտեզի» մշակումը` Ղրիմին ուկրաինական պետության կազմում ազգային-տարածքային ինքնավարության կարգավիճակ տրամադրելու համար»,- ասված է ուղերձում: