Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նամակների հերթական մասը

ԱՄՆ Պետդեպն ուրբաթ օրը հրապարակել է նամակների հերթական մասը, որոնք Հիլարի Քլինթոնը պետքարտուղար եղած ժամանակ ուղարկել է անձնական էլեկտրոնային փոստից: Այս մասին հայտնում է Washingtonpost.com-ը:

Այս անգամ խոսքը մոտ 1 300 նամակի մասին է: Դրանց մեծ մասը վերաբերում է 2009 թ. տարբեր շրջաններին:

Պետդեպը Հիլարի Քլինթոնի նամակները հրապարակում է մոտավորապես ամիսը մեկ: Նշվում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Քլինթոնն ինքն է աջակցել այդ նամակների հրապարակման գաղափարին:

Նույն շարքից