Հասարակություն 

Նաոմի Քեմբլին դատապարտել են 6 ամսվա պայմանական ազատազրկման

Իտալական դատարանը Նաոմի Քեմբլին մեղավոր է ճանաչել 2009-ին պապարացիի վրա հարձակման գործում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն՝ վկայակոչելով ԶԼՄ-ներին:

Ըստ դատական փաստաթղթերի՝ 2009-ի օգոստոսին Նաոմի Քեմբլը հարձակվել է պապարացի Գաետանո դի Ջովանիի վրա, ով լուսանկարել է մոդելին Սիցիլիայից ոչ հեռու գտնվող կղզիներից մեկում:

Լուսանկարչի խոսքով՝ Նաոմին պայուսակով հարվածել է իր դեմքին: Արդյունքում վնասվել է պապարացիի աչքը, և պահանջվել է անհապաղ բուժօգնություն։

Քեմբլի փաստաբանին հաջողվել է դի Ջովանիի հետ համաձայնության գալ, սակայն Սիցիլիայի դատախազությունը պնդել է գործի՝ դատարան փոխանցումը:

Սուպերմոդելին դատապարտել են 6 ամսվա պայմանական ազատազրկման:

Նույն շարքից