Հասարակություն 

«Ոտքի՛, Հայաստան»-ը պահանջում է ՀԾԿՀ-ի հրաժարականը և ՀԷՑ-ի ազգայնացում

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է

«Հայրենակիցներ,

Օգոստոսի 1-ից իրավական ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Առ այսօր չի ընդունվել կառավարության որոշումը այդ բարձրացումը սուբսիդավորման մասին:

Ստեղծված իրավիճակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը անհրաժեշտ է համարում առաջ քաշել հետևյալ պահանջները.

1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականը,

2. ՀԷՑ ՓԲԸ-ի ազգայնացումն ու հետագա հանրայնացումը:

Պահանջների քաղաքական և իրավական հիմնավորումները խորհուրդը կներկայացնի քաղաքացիներին օգոստոսի 3-ին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում:

Նույն շարքից