Ուկրաինացի զինվոր Իգոր Գուրչիկը իր անունը հայտնաբերել է Բոգդան Խմելնիցկու անվան երրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվածների ցուցակում` հետմահու կարգավիճակով:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` տղամարդն իր ֆեյսբուքյան էջում գրառել, որ իրեն զանգահարել են հակաահաբեկչական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակման գրքի կազմողները:
«Պարզվում է` ես մահացել եմ: Դա, իհարկե, բացասական է, սակայն Պորոշենկոն ինձ պարգևատրել է հետմահու, իսկ դա դրական է», - գրել է ուկրաինացի զինվորը:
Գուրչիկի խոսքով` նման միջադեպ Հայրենական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել իր հոր և հորեղբոր հետ: Հարազատներին հայտնել էին նրանց մահվան լուրը, մինչդեռ նրանք արդեն վերադարձել էին ռազմաճակատից: