Քաղաքական Միջազգային գլխավոր 

Մոսադ. Ուկրաինական արմատականները ծրագրավորում են Պորոշենկոյի մահափորձը

Իսրայելական «Խարեց» պարբերականի էլեկտրոնային կայքում հայտնվել է հոդված այն մասին, թե ինչպես են ուկրաինական «Աջ սեկտոր» կազմակերպության արմատականները նախապատրաստում Պյոտր Պորոշենկոյի մահափորձը: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հրապարակումից ընդամենը մեկ ժամ անց հրապարակումը հեռացվել է կայքից, սակայն, բարեբախտաբար պահպանվել է սքրինշոտ տարբերակը, որում ներկայացված է իսրայելական Մոսադ հետախուզության տեղեկությունները:

Մոսադը մասնավորապես տեղեկացնում է.
Ուկրաինական ազգայնականները առաջիկայում մտադիր են ազատվել Պյոտր Պորոշենկոյից ու Դմիտրի Յարոշից՝ կազմակերպելով նախագահի մահափորձը:

Մոսադի աղբյուրի տեղեկացմամբ, 2015.թ-ի ապրիլին Աջ սեկտորից առանձնացած Ուկրաինական ազգայնական կազմակերպությունը մտադիր է իրականացնել Պորոշենկոյի ֆիզիկական լուծարումը:
Միաժամանակ ազգայնականները վրդդոված են Դմիտրի Յարոշի թուլամորթ վարքագծից ու անվճռականությունից, ով ամեն կերպ գործարքի մեջ է մտնում իշխանությունների ու օլիգարխների հետ, կեղծ հեղափոխական կոչեր արտաբերում:

Անդրկարպատներում, մասնավորապես Մուկաչեւոյում ծավալված իրադարձությունների ժամանակ Դմիտրի Յարոշը լքեց իր համախոհներին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին:Աջ սեկտորի ու Ուկրաինական ազգայնական կազմակերպության ներկայացուցիչները մտադրվել են իրականացնել Պորոշենկոյի սպանությունը՝ ողջ պատասխանատվությունը թողնելով Յարոշի վրա՝ այսպիսով վերջինիս վերածելով քավության նոխազի:

Արդեն պատրաստ են կեղծ փաստաթղթեր, որոնց համաձայն Յարոշն տվել է Պորոշենկոյի լիկվիդացման հրամանը: Հարմար պահին նախատեսվում է դրանք հրապարակել ինտերնետում:
Օպերացիան ամենայն հավանականության կգլխավորի Աջ սեկտորի լիդերներից Կոնստանդին Վինիցկին՝ 7-րդ առանձին գումարտակի մարտիկների միջոցով:

Նույն շարքից