Քաղաքական Միջազգային գլխավոր 

Ուկրաինայի մշակույթի նախարարության «սպիտակ ցուցակը»

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը կազմել է արտասահմանյան մշակութային գործիչների այսպես կոչված «սպիտակ ցուցակը» որում ընդգրկված անձինք հանդես են գալիս Ուկրաիայի տերտորիալ ամբողջականության օգտին ու սատարում են կիեւյան իշխանությունների գործողությունները Դոնբասում: Նրանում ընդգրկված են նաեւ ռուսաստանյան հայտնիներն ու պատահականությամբ նրանք բոլորը լիբերալ հայացքների ջատագովներ են:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, ցուցակում են ընդգրկվել ռուս երգիչներ ու երգահաններ Անդրեյ Մակարեւիչը, Յուրի Շեւչուկը, Զեմֆիրան, ռեփ-կատարող Սերյոգան, դերասաններ Լիա Ախեջակովան, Օլեգ Բասելաշվիլին, Նատալյա Ֆատեեւան, Ռոժիսոր Էլդար Ռյազանովը, լրագրողներ Էմմա Աբայդուլինան ու Արտեմի Տրոիցկին, գրողներ Միխայիլ Ժվանեցկին, Բորիս Ակունինը, կոմպոզիտոր Յուլի Կիմը, հեռուստահաղորդավարուհի Տատյանա Լազարովան եւ այլ գործիչներ:
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը խոստացել է բոլոր պայմաններն ապահովել՝ նրանց ստեղծագործական տաղանդն երկրում ապահովելու համար:

Սակայն ռուսաստանյան լիբերալ- մտավորականությունը նպատակ չի հետապնդում ստեղծագործական գործունեություն ծավալել Լվովում ու Օդեսայում:
Նրանք իրենց քայքայիչ գործունեությունը նպատակահարմար են գտնում ծավալել Մոսկվայում:
Հատկանշական է, որ ներկայիս լիբերալները անընդհատ բարձրաձայնում են Ուկրաիայի տերիտորիալ ամբողջականության հարցը՝ անտեսելով մարդու իրավունքների պարբերական ոտնահարման փաստերը, ինչը մեծ խանդավառությամբ ծավալում էին չեչենական երկրորդ պատերազմի ընթացքում՝ բարձրաձայնելով խեղճ ու կրակ չեչեն գրոհայինների ոտնահարված իրավունքների մասին:

Նույն շարքից