Հասարակություն 

Die Welt. Պորոշենկոյի վարկանիշը կտրուկ ընկնում է. Նա դարձել է թուլամորթ

Պյոտր Պորոշենկոյին չի հաջողվել արդարացնել ուկրաինացիների սպասելիքները: Այս մասին գրել է գերմանական Die Welt պարբերականը, նշելով, որ 2014 թ.-ի մայիսի 25-ին քվեարկելով Պորոշենկոյի օգտին, ուկրաինացիների զգալի մասը կարծում էր, որ օժանդակում է ուժեղ մարդու, ով կարող է կարճ ժամանակահատվածում լուծել իրենց խնդիրները:

Այն , որ Պորոշենկոն ստել է, միամիտ է եղել կամ ուղղակի գերագնահատել է սեփական հնարավորությունները, կարելի է անընդհատ վիճել:
Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նախօրդ տարում Պորոշենկոյի օգտին քվեարկած բնակչության 57 տոկոսից, ներկայումս նախագահին վստահում է ընդամենը 15 տոկոսը:

Վարկանշի նման անկմանը նպաստել է Պորոշենկոյի անպատասխանատու գործելաոճն ու խոստումներից հրաժարվելու հանգամանքը:
Հաղթանակից հետո, նա խոստացավ վաճառել իր արդյունաբերական ձեռնարկություններն ու հրաժարվել բիզնեսից, սակայն, շոկոլադային թագավորը այդպես էլ չկատարեց խոստումն ու ավելի ընդլայնեց բիզնեսը:
Պորոշենկոն ոչինչ չձեռնարկեց Ուկրաինայում խոր արմատներ ձգած կոռուպցիան վերացնելու համար:

Միաժամանակ, բացի Դոնբասի հակամարտությունից, երկրում ծագում են նոր թեժ կետեր, մասնավորապես դրա վառ օրինակը Անդրկարպատների վերջին արյունալի իրադարձություններն են ու Վոլինում ստեղծված պայթունավտանգ իրավիճակը:
Ուկրաինացիների մեծ մասը, այդ թվում՝ արմատականները, Պորոշենկոյին համարում են թուլամորթ, ով ի վիճակի չէ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները:

Նույն շարքից