Հասարակություն 

Ուկրաինայի վարչապետը Դոնբասի բնակչությանը խորհուրդ է տվել դատի տալ Ռուսաստանին

analitik.am

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդես է եկել հերթական առաջարկությամբ:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Դոնբասի ռազմական գործողություններից տուժած այն քաղաքացիներին, որոնք կորցրել են բնակարաններն ու ստիպված եղել լքել բնակավայրերը, Յացենյուկը խորհուրդ է տվել դիմել մարդու իրավունքների Եվրոպական դատարան ու հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ:

Միաժամանակ, նրա կարծիքով Ռուսաստանի ագրեսիվ գործողություններից տուժած քաղաքացիները կարող են բողոքի հայց ներկայացնել նաեւ ուկրաինական դատարաններում:
Այսպիսով կիեւյան խունտան, որ մինչ այժմ չի վճարել թոշակներն ու իրականացնում է իր ռուսախոս բնակչության ցեղասպանությունը, որոշել է գտնել դյուրին տարբերակն ու ողջ պատասխանատվությունը թողնել Ռուսաստանի ուսերին:

Բացի այդ Պորոշենկոն ու Յացենյուկը, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերից, որպես բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործունեության կամ անգործության համար, ինչը հանգեցրել է Դոնբասի հազարավոր մարդկանց կորստին ու զրկանքներին:

Նույն շարքից