Հասարակություն Ֆեյսբուք 

Մեծ հաշվով Համահայկական խաղերը նաև մարզական մեծ տոն է. Տարոն Մարգարյան

analitik.am

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի Facebook-յան ընկերներ, այս օրերին մայրաքաղաքի տոնական, աշխույժ անցուդարձն ազդարարում է համայն հայության համար սպասված ևս մեկ իրադարձության մեկնարկը:
Սրտանց ողջունում եմ Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին և այդ առիթով մայրաքաղաք ժամանած մեր բոլոր հյուրերին:

Իմ խորին համոզմամբ այս խաղերը որքան մրցակցություն, նույնքան էլ տոն է յուրաքանչյուր մասնակցի համար, ևս մեկ հրաշալի առիթ մեկտեղելու աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, միմյանց հետ կիսվելու, ուրախանալու մեկս մյուսի հաջողություններով:
Մեծ հաշվով Համահայկական խաղերը նաև մարզական մեծ տոն է, և մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է անել հնարավորը, որպեսզի այդ տոնն իսկապես կայանա ու իր մնայուն հետքը թողնի յուրաքանչյուր մասնակցի կյանքում:

Անշուշտ, պետք է պատշաճ հյուրընկալենք մայրաքաղաք այցելած մեր բոլոր հյուրերին, բայց և չպետք է մոռանանք մրցապայքարի մասին ու անենք հնարավորը, որպեսզի Երևանի թիմը, ինչպես միշտ, ապահովի փայլուն մասնակցություն, նվաճի հաղթանակներ ու հերթական անգամ բարձր պահի Երևանի մարզական պատիվը: Բարի երթ մեր թիմին:

Նույն շարքից