Հասարակություն 

Պեսկովի հարսանիքի լուսանկարը կոռուպցիոն սկանդալի պատճառ է դարձել

analitik.am

Slon.ru կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հարսանեկան լուսանկարը դարձել են կոռուպցիոն սկանդալի թեմա։

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնում է, որ փոսացուն հարսանիքի արարողության ժամանակ կրել է էքսկլյուզիվ` Richard Mille RM 52–01 ժամացույց, որի արժեքը 37 մլն ռուբլի է կամ 620 հազար ԱՄՆ դոլար:

Սակայն, Պեսկովի վերջին երեք տարիների պաշտոնապես հրապարակված եկամուտը կազմել է 34,5 մլն ռուբլի:

Ա․ Նավալնին նկատել է, որ 1989-ից ի վեր Պեսկովը պաշտոնապես բիզնեսով չի զբաղվել և միայն պետական պաշտոններ է զբաղեցրել:

Նույն շարքից