Հասարակություն 

Մահացել է Երուսաղեմում գեյերի շքերթի ժամանակ դանակահարված աղջիկը

analitik.am

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Երուսաղեմի հիվանդանոցներից մեկում մահացել է դանակահարված 16-ամյա աղջիկը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դանակով զինված ուղղափառ մի հրեա հարձակվել է Երուսաղեմում անցկացվող ամենամյա գեյ շքերթի մասնակիցների վրա: Նա վնասվածքներ էր հասցրել վեց մարդու:

Շքերթի մասնակցուհի Շիրա Բանկին տեղափոխվել է հիվանդանոց ծանր վիճակում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մյուս վիրավորին բժիշկներին հաջողվել է փրկել: Աղջկա ծնողները համաձայնվել են նրա մարմինը տալ՝ բժշկական կարիքների համար:

Նույն շարքից