Քաղաքական Իրավական 

Ծեծկռտուք Գավառում, Էմիլ Կ.-ն ծալովի դանակով դանակահարել է հինգ մարդու

Հուլիսի 31-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել մի քանի քաղաքացի,որոնց տարբեր աստիճանի վնասվածքներ են ունեցել։

Մասնավորապես, դիմել են 1971 թ. ծնված Գարսևան Ղ.-ն՝ «գլխի ճակատային մասի կտրած պատռված վերքեր, գագաթային շրջանի պատռված վերքեր, աջ նստատեղի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ, 1994 թ. ծնված Սերյոժա Ղ.-ն` «ձախ նստատեղի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ, 1992 թ. ծնված Գրիշա Զ.-ն` «աջ ազդրի միջին երրորդի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Էդմոնդ Ղ.-ն` «ձախ նախաբազուկ դաստակի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ, 1991 թ. ծնված Թամարա Մ.-ն` «ձախ այտոսկրի սալջարդ արյունազեղում» ախտորոշմամբ և 1971 թ. ծնված Արթուր Մ.-ն` «քթոսկրի կոտրվածք` առանց տեղաշարժի» ախտորոշմամբ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1985 թ. ծնված Էմիլ Կ.-ն Գավառի Նարեկացու փողոցում վիճաբանել է նշված անձանց հետ և ծալովի դանակով, բռունցքով և օդամղիչ ատրճանակի բռնակով հարվածներ հասցրել նրանց` պատճառելով  վնասվածքներ:

Էմիլ Կ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է ծալովի դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Գարսևան, Սերյոժա և Էդմոնդ Ղ.-երին, Գրիշա Զ.-ին, Թամարա Մ.-ին ու Արթուր Մ.-ին և ներկայացրել օդամղիչ ատրճանակը:

Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

 

Նույն շարքից