Հայաստան Քաղաքական 

յս դեպքում ժողովուրդը վստահաբար մեծամասնությամբ «այո» է ասելու ու սա է այն ճանապարհը. Մկրտիչ Մինասյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ սահմանադրական բարեփոխումները կնպաստեն երկրի առավել արդյունավետ գործելու հնարավորությանը, քաղաքական դաշտի առավել կայացմանը։

Ըստ նրա՝ 25 տարիների ընթացքում ՀՀ-ն անցնում է տարբեր փուլերով, որի ընթացքում ունենում է հաջողություններ ու թացթողումներ։ Հենց բացթողումները շտկելու համար էլ կարիք կա անցնել կառավարման խորհրդարանական ձևին։

Հարցին, թե ինչ կարծիք ունի սահմանադրության հայեցակարգի հրապարակված 7 կետերի շուրջ Վենետիկի հանձնաժողովի տված գնահատականին մասին, այն է՝ վերանայել մի քանի դրույթներ, պատգամավորը պատասխանեց. «Հայեցակարգը դոգմա չէ, ու հայտարարվել է հենց սկզբից, որ այն կարծիքներն ու առաջարկություններ, որոնք կնպաստեն սահմանադրության հայեցակարգը առավել կուռ դարձնելուն, պատրաստ են ականջալուր լինել։ Եթե կա Վենետիկի հանձնաժողովի վերաբերմունքը, ապա նրանց առաջարկները կքննարկվեն»։

Իսկ, թե ինքն ինչքանով է համամիտ Վենետիկի հանձնաժոովի առաջարկների հետ հարցին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը մասնագետ չէ և այս հարցով դատողություններ անել չի կարող։

«Կարծում եմ, որ ժողովուրդը վստահաբար ընկալելու է այն ճշմարտությունը, որ բարեփոխումների այս փուլը տանելու է երկրի քաղաքական տնտեսական, քաղաքակրթական հնարավորությունների առավել զարգացմանը։ Այս դեպքում ժողովուրդը վստահաբար մեծամասնությամբ «այո» է ասելու ու սա է այն ճանապարհը, որով պետք է անցնենք ու լուծումներ տանք բազմաթիվ խնդիրների»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե շատ քաղաքական գործիչները մտավախություն են տեսնում, որ Սահմանադրության փոփոխմամբ Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը վերածվելու է Կոմունիստական կուսակցության և միայնակ կառավարելու է երկիրը, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Որևէ եզր չկա, չի էլ կարող լինել։ Կոմունիստական կուսակցությունը ոչ մի առնչություն չունի մեր կյանքի ու քաղաքական իրավիճակի հետ»։

Նույն շարքից