«Մեր խմբից ոչ ոք չի առանձնացել, ուղղակի կան մարդիկ, ովքեր դուրս են եկել խմբից»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող անդամ Սոֆյա Հովսեփյանը:
Անդրադառնալով ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտին «Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող անդամ Ռիմա Սարգսյանն էլ ասաց, որ այն կազմակերպությունները, որոնք այս հարցով պետք է զբաղվեն, չպիտի այնպիսի քայլ անեն, որն անվստահություն կառաջացնի:
Նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենց պայքարը շարունակվելու է և պահանջը մնում է նույնը, չեղարկել սակագնի թանկացման որոշումը: Նրանք նաև հայտնեցին «Ո՜չ թալանին» կայքի ստեղծման մասին»։