Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ Եվրամիությունը Բելառուսի քաղաքացիների համար կազմած «սև ցուցակից» ջնջել է 24 մարդու անուն։
Խոսքը մայիսի 18-ին Եվրամիության խորհրդի որոշման տեխնիկական իրականացման մասին է, երբ որոշում էր կայացվել կրճատել ցանկը և միաժամանակ երկարաձգել դրա գործողության ժամկետը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջ: