Հասարակություն 

Երևանի վարչական շրջաններում իրականացվում են տեղային շաբաթօրյակներ

analitik.am

Մայրաքաղաքի սանիտարական մաքրությունն ու բարեկարգումը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու նպատակով, վարչական շրջանների ընդհանուր օգտագործման տարածքներում շարունակվում են տեղային շաբաթօրյակները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ներգրավված են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների աշխատակիցներն ու տեխնիկական միջոցները: Մաքրման աշխատանքների հիմնական շեշտը դրվել է բակային տարածքների վրա:

Միջոցառումներին` այդ թվում բակերը մաքրելու գործին, մասնակցել են նաև բնակիչները: Կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր:

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/33/a51ada04b1f2119f3f243ff0ea8fea9966717039.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/33/183d1139f26ad3497ac016685a2c0db77a1607ee.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/33/b24c0525a488d60b27121ae47bf96b4acbff6408.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/33/a3c850279e6e8776075b58736b8ebe7bf95e3419.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/33/3a47d54cbc0c52fd1621800e8a200e8f98ac4aea.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/33/27fef3a7f45be45bcf69b76311dacab405aa8156.jpeg

 

Նույն շարքից