Izvestia.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ արդարադատության նախարարությունը հաստատել է օտարերկրացիների համար մասնագիտությունների ցանկի վերաբերյալ աշխատանքի նախարարության հրամանը, որոնք իրավունք են տալի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով:
Սկզբում ցանկում 211 մասնագիտություն կար, այդ թվում մարզիչներ, պանրագործներ, պարուսույցներ և դաստիարակներ, սակայն ի վերջո այն կրճատվեց մինչև 74:
Այժմ քաղաքացիություն ստանալիս արտոնության կարող են հավակնել, օրինակ, բժիշկները, ինժեներները, տարբեր մասնագիտությունների հաստոցագործները, մաթեմատիկոսներն ու տնտեսության գծով տնօրենները: Նրանք պետք է 3 տարվա մասնագիտական ստաժ ունենան, որից հետո կարող են դիմել քաղաքացիության համար:
Ըստ փորձագետների, այս նախաձեռնությունը չի լուծի առկա խնդիրները:
Մանրամասները՝ այստեղ