Քաղաքական Միջազգային 

Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովը հայտարարել է Ուկրաինայի փրկության կոմիտեի ստեղծման մասին

Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովը հայտարարել է Ուկրաինայի փրկության կոմիտեի ստեղծման մասին, որի հիմնական նպատակը կիեւյան իշխանությունների տապալումն է: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Լրագրողների հարցին՝ ո՞վ է լինելու տապալված Պորոշենկոյի տեղում, Ազարովը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնում տեսնում է նորաստեղծ կոմիտեի ղեկավար Վլադիմիր Օլեյնիկին:
Նշենք, որ Օլեյնիկը Գերագույն Ռադայի հինգորորդ, վեցերորդ ու յոթերորդ գումարման պատգամավոր է եղել:

Ազարովը վստահեցրել է, որ կոմիտեն կանի ամեն ինչ, որպեսզի վերադառնա ու օգնի ուկրաինական ժողովրդին:
Ներկայումս նախկին վարչապետը գտնվում է Ռուսաստանում: Նա երկիրը թողել է 2014 թ.-ի ապրիլին պետական հեղաշրջումից հետո:
Կիեիյան իշխանությունները Ազարովի նկատմամբ հարուցել են մի շարք քրեական գործեր:
Ազարովը հայտնել է, որ կվերադառնա հայրենիք կիեւյան ներկայիս իշխանությունների տապալումից հետո:

Նույն շարքից