Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Տեղացած ձյան հետեւանքով դժվարանցանելի են Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 76-84-րդ կմ-ը, Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 25-րդ կմ-ը (Մարալիկ քաղաքի ճանապարհահատված) եւ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 23-րդ կմ-ը (Սպիտակի ոլորաններ):
Ավտոճանապարհի մաքրման աշխատանքների կազմակերպման համար Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է: