Tjournal.ru կայքի փոխանցմամբ՝ «ВКонтакте» սոցիալական ցանցն անջատել է Instagram ֆոտոհավելվածի հղումները։
Instagram հավելվածի հղումները չեն աշխատում ոչ միայն անձնական հաղորդագրություններում, այլև համընդհանուր հասանելիության գրառումներում կցված լինելու դեպքում։
Նման տեղեկությունը հաստատել է «ВКонтакте» սոցցանցի օպերացիոն պատասխանատու Անդրեյ Ռոգոզովը։