Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել Միացյալ նահանգներին:
Այս մասին հայտնել է Foreign Affairs Journal պարբերականի վերլուծաբան Գրեգորի Կոլին, նշելով, որ տնտեսական աճի ցածր տեմպերը ակտուալ են նաեւ Միացյալ նահանգների համար:
Նրա կարծիքով, պատժամիջոցները չեն նպասդտում ու հակառակը՝ խորացնում ԱՄՆ-ի ու Եվրամիության միջեւ անջրպետը, որ ապագայում կարող է բացասական հետեւանքներ թողնել:
Լրագրողի խոսքերով, ուկրաինական հակամարտության քողի ներքո ՆԱՏՕ-ն հնարավորություն է ստացել ընդլայնվե, սակայն, ալյանսի անդամ երկրները խիստ դժգոհ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացասական հետեւանքներից:
Վերջում նա ավելացրել է, որ իրանական միջուկային համաձայնագրից հետո, Վաշինգտոնը իր ողջ ուշադրությունը կսեւեռի Մոսկվային ու կվերադառնա իր վաղեմի դաշնակիցներ Թուրքիային ու Սաուդյան Արաբիային օժանդակելու քաղաքականությանը, թորձելով ի չիք դարձնել Ռուսաստանի հաջողությունները Մերձավոր Արեւելքում