Հասարակություն 

Ւնգուշեթիայում լիկվիդացվել է ԻՊ խմբավորման 8 գրոհային

ԻՊ խմբավորման 8 գրոհայիններ լիկվիդացվել են Ինգուշեթիայում իրականացված հատուկ գործողության արդյունքում:
Այս մասին հայտնել է Ազգային հակաահաբեկչական խորհուրդը, նշելով, որ եղած տեղեկությունների համաձայն, լիկվիդացված գրոհայինները վերջերս հավատարմության երդում էին տվել ԻՊ խմբավորմանը:

Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, ոչնչացված չարագործների թվում է 2014 թ.-ին Գրոզնիում իշխանության մարմինների դեմ ահաբեկչական գործողություններին մասնակցած Ադամ Տագիլովը:

Իրավապահները հանցագործների վնասազերծման վայրից առգրավվել են մեծ քանակությամբ հրազենային զինատեսակներ, պայթուցիկ նյութեր, 2000 փամփուշտ, դեղորայք ու պարենամթերք:

Նույն շարքից