Հասարակություն 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ապամոնտաժվել է նախկինում ապօրինի կառուցված շքապատշգամբը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ինչպես ներկայում կառուցվող, այնպես էլ նախկինում կառուցված  ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները. այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում  Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության,  հասարակական կարգի պահպանության ծառայության  և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ապամոնտաժվել է նախկինում ինքնակամ կառուցված , նաև քաղաքացիների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող Շերամի 51շենքի 6-րդ հարկի պատշգամբը: Այսպիսով՝ վերականգնվել է նաև շենքի նախկին տեսքը:

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին և իրավաբանական անձանց ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ապօրինի կառուցապատումից և հիշեցնում, որ նման նախաձեռնությունները դատապարտված են ապամոնտաժման, իսկ ապօրինաշինության հեղինակները կենթարկվեն պատասխանատվության:

Նույն շարքից