Երևանի կենտրոն և ՆորքՄարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Վերնիսաժի աղմկահարույց գործով դատաքննությունը և դատավարությունն անցավ դատական վիճաբանությունների և ամբաստանյալների վերջին խոսքը լսելու փուլ: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն:
Իսկ մինչ այդ դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ ամբաստանյալ Գոռ Առաքելյանի նկատմամբ իրականացված դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության արդյունքները:
Ինչպես նշեց դատավորը, մեջբերելով եզրակացությունը, Գոռ Առաքելյանը փորձաքննության ժամանակ «հրաժարվել է տեղեկություններ հաղորդել դեպքի վերաբերյալ, հրաժարվել է անցնել որոշակի հոգեբանական մեթոդիկաներ, ուստի հետազոտվող իրավիճակում Գոռ Առաքելյանի հոգեվիճակի վերաբերյալ որոշմամբ առաջադրված հարցադրումներին հնարավոր չէ պատասխանել»:
Սակայն միաժամանակ, փորձագետները եզրակացրել են, որ նրան բնորոշ է հուզական անկայունությունը, իմպուլիսիվությունը և այլ հատկանիշներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ նրա վարքի վրա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում