Հասարակություն 

«DeutscheWelle»-ն ռեպորտաժ է պատրաստել ԼՂՀ-ի մասին

«Deutsche Welle» հեռուստաընկերության Լեռնային Ղարաբաղին նվիրված ռեպորտաժում լրագրող Քրիստիան Թրիփփը ասել է, որ հաշտությունը խաղաղություն բերեց, սակայն վերջին շրջանում տեղեկություններ են ստացվում հրադադարի ռեժիմի խախտումների մասին:

Քրիստիան Թրիփփը Արցախի մայրաքաղաքը համարում է երկու տասնամյակ առաջ Ադրբեջանի հետ պատերազմում հայերի տարած հաղթանակի խորհրդանիշ`ընդգծելով, որ կառավարական շենքերի դիմաց հպարտորեն վեր են խոյանում հանրապետության դրոշները:

Նույն համոզմունքն է լրագրողի հետ զրույցում արտահայտում նաև Արցախի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը` հավելելով, որ Արցախում չեն վախենում պատերազմից:

Լրագրողը նաև այցելել է շփման գիծ և զրուցել զինվորների հետ, ովքեր պատմում են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների մասին:

Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանին` լրագրողը նկատում է, որ այն արդեն չորս տարի է ամբողջությամբ պատրաստ է, սակայն թռիչքներ չի իրականացնում, քանի որ Ադրբեջանը սպառնացել է ոչնչացնել ցանկացած ինքնաթիռ:

Նույն շարքից