Քաղաքական Միջազգային 

Մենք չպետք է թույլ տանք տնտեսության աճի անկում և քաղաքացիների սոցիալական վիճակի վատացում. Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ներտնտեսական շուկայի վատացման պատճառով հայտարարել է երկրում միջոցների ընդհանուր տնտեսման անհրաժեշտության մասին, հայտնում է Interfax.ru-ն:

«Շուկայական հարաբերությունների վատացման, երկրի բյուջետային եկամուտների նվազեցման, ինչպես նաև հիմնական արտահանվող ապրանքների գների նվազեցման պատճառով անհրաժեշտ է ներդնել միջոցների ընդհանուր տնտեսում: Չնայած դժվարություններին՝ մենք չպետք է թույլ տանք տնտեսության աճի անկում և քաղաքացիների սոցիալական վիճակի վատացում: Մենք պետք է հաղթահարենք այս ոչ հեշտ ժամանակները»,- նշել է Նազարբաևը:

Նույն շարքից