Հասարակություն 

Օգոստոսի 5-ին Երևանում կանցկացվի Երևանի տարազի առաջին փառատոնը

Տեղեկացնում ենք, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ» միջոցառումը, որը նախատեսված էր ս/թ օգոստոսի 2-ին, կկայանա օգոստոսի 5-ին ժամը 19:00-ից 22:00՝ Հյուսիսային պողոտայում:

Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ 2015» եռամսյա  միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող «Երևան Տարազֆեստ» առաջին փառատոնը կազմակերպվում է «Տերյան մշակութային կենտրոն»-ի հետ համատեղ: Հյուսիսային պողոտայում տեղակայված տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի ցուցանմուշները, Մեգերյան կարպետ-թանգարանի, Անահիտ Սիմոնյան նորաձևության տան, ինչպես նաև մի շարք անհատ ստեղծագործողների աշխատանքները:

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև Տերյան մշակույթի կենտրոնի, ինչպես նաև դիզայներ Արամ Նիկոլյանի տարազների հավաքածուները:
մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի բոլոր հյուրերին օգոստոսի 5-ին ժամը 19:00-ից սիրով հրավիրում ենք Հյուսիսային պողոտա՝ մասնակցելու «Երևան ՏԱՐԱԶֆեստ» միջոցառմանը:

 

 

 

Նույն շարքից