Հասարակություն 

Կիևն արգելել է Նինո Բուրջանաձեի մուտքը Ուկրաինա

RBC Daily-ի փոխանցմամբ` պաշտոնական Կիևը որոշում է կայացրել արգելել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի մուտքը Ուկրաինա:Նա «անցանկալի անձ» է հայտարարվել Ղրիմի միացման բերումով իր արտահայտությունների համար:

Ըստ ուկրաինական ու վրացական ԶԼՄ-ների` Ուկրաինայի ԱԳՆ-ն համապատասխան ցուցում է տվել այդ երկրի Ազգային անվտանգության ծառայությանը:

Այս որոշումը կայացվել է դեռ հուլիսին: Հայտնի չէ դրա գործելու ժամկետը, սակայն սովորաբար նման արգելքները սահմանվում են 5 տարի ժամանակով:

Հուլիսի 10-ին Բուրջանաձեն ելույթ էր ունեցել Մոսկվայում, ասել, որ կասկածում է, թե 2014-ի մարտին ղրիմցիները «ստիպողաբար են քվեարկել» ու հանրաքվեով առանձնացել Ուկրաինայից: Նա նշել էր նաև, թե դե ֆակտո Ղրիմը Ռուսաստանի մասն է:Բուրջանաձեն Վրաստանի խորհրդարանը ղեկավարել է 2001 - 2008 թթ.-ին:

Նույն շարքից