Հասարակություն 

Հնդկաստանը և Բանգլադեշը փոխանակվել են տարածքներով

Հնդկաստանը օգոստոսի 1-ին Բանգլադեշին է փոխանցել 111 անկլավ (պետության ներսում գտնվող այդ պետությանը չպատկանող տարածք)   և Բանգլադեշից ստացել 51-ը:  Հողատարածքների փոխանակման արդյունքում Հնդկաստանը 40 քառ. կմ տարածք է կորցրել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` հունիսին ցամաքային սահմանի մասին համապատասխան համաձայնագիր էին կնքել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան:

Փոխանակված  անկլավների ավելի քան 50000 բնակիչ, որոնք մինչ այժմ քաղաքացիություն չունեին, այժմ կարող են ընտրել այն: Dpa գործակալության տվյալներով` Բանգլադեշի նախկին տարածքների 14 854 բնակիչ մտադիր է հնդկական քաղաքացիություն ձեռք բերել: Նախկին հնդկական անկլավների 39 176 բնակչից Հնդկաստանի քաղաքացիություն ստանալ ցանկանում է 979-ը:

Նույն շարքից