Հասարակություն 

Հնդկաստանի արևելքում սողանքի հետեւանքով զոհվել է 20 մարդ

Հնդկաստանի արևելքում սողանքի հետևանքով զոհվել է 20 մարդ, գրում է rg.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Մանիպուր նահանգում, որտեղ շարունակվում են հորդառատ անձրևները։
Սողանքն իջել է Չանդել շրջանում, որն ամենաշատն է տուժել աղետից։ Սողանքը գրեթե ամբողջությամբ ծածկել է գյուղը։

Ոստիկանությունից հայտնել են, որ զոհերի ճշգրիտ թիվը հնարավոր կլինի պարզել երբ ավարտվեն փրկարարական աշխատանքները։

Նշվում է, որ առայժմ հնարավոր է եղել փրկել միայն մեկ մարդու։

 

 

Նույն շարքից