Հասարակություն 

Հայաստանում վնասակար արտանետումների կեսից ավելին բաժին է ընկնում ավտոտրանսպորտին

analitik.am

Բնապահպանության նախարարության ամփոփ տեղեկատվության համաձայն, 2014թ. վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ կազմել են 270.9 հազար տոնն, որի 52.6%-ը բաժին է ընկել ավտոտրանսպորտին, 47.4%-ը` արտանետման անշարժ աղբյուրներին:

Արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3 005, որոնց 76.1%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 246.1 հազ. տ, որի 47.8%-ը որսվել է, իսկ մնացած 128.4 հազ.տ արտանետվել է մթնոլորտ:

Վիճակագրական ազգային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, հանրապետության մեկ բնակչի հաշվով արտանետումները կազմել են 42.6 կգ, հանրապետության տարածքի (առանց Սևանա լճի հայելու մակերեսի) մեկ քառ. կմ-ի հաշվով` 4 510.5 կգ: Ավտորտանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 142.5 հազ. տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 103.1 հազ. տ կամ ընդհանուր արտանետումների 72.3%-ը, ցնդող օրգանական միացությունները` 23.1 հազ. տ կամ 16.2%, ազոտի օքսիդները` 15.7 հազ. տ կամ 11.0%: Հանրապետության մեկ բնակչի հաշվով արտանետումները կազմել են 47.3 կգ, հանրապետության տարածքի (առանց Սևանա լճի հայելու մակերեսի) մեկ քառ. կմ-ի հաշվով` 5 005.3 կգ:

Նույն շարքից