Lenta.ru կայքը ներկայացնում է հանգստյան այլընտրանքային տարբերակներ։ Ամառային հանգիստը կազմակերպելու համար պարբերականի ներկայացրած՝ աշխարհում լավագույն լճերի թվում է նաև Հայաստանի Սևանա լիճը:
Կայքը գրում է, որ Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է. «Եթե ձեզ միշտ գրավել են լեռնային բարձունքներն ու մաքուր օդը, սակայն այդպիսի վայրերում լողափ չէիք գտնում, ապա պետք է հենց Սևան այցելել: Լիճը Երևանից 54 կմ հեռավորությամբ է: Լճի ջուրը գեղեցիկ կապուտ գույնի է և շատ թափանցիկ, ամռանը դրա ջերմաստիճանը հասնում է մինչև 24 աստիճանի»:
Կայքի առաջարկների թվում են նաև Նոր Զելանդիայի Տաուպո, Շվեյցարիայի Ժենևյան, Նյու Յորքի Լեյք Փլեսիդ, Ֆրանսիայի Անսի, Իտալիայի Գարդա լճերն ու ոչ միայն: