Apsny.ge կայքի փոխանցմամբ՝ հայերը գերադասում են հանգստանալ Վրաստանում։ Հուլիսին Վրաստան է այցելել Հայաստանի 181 հազար քաղաքացի, ինչը 11,9 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Երկրորդ տեղում է Ադրբեջանը` 160.2 հազար մարդ (աճը` 7,9 տոկոս), երրորդը Թուրքիան է` 152 հազար մարդ (աճը` 12 տոկոս):
Ռուսաստանը ցուցակում չորրորդն է` հուլիսին Վրաստանում հանգստացել է ՌԴ 140,3 հազար քաղաքացի, ինչը 6,6 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Ընդհանուր առմամբ, հուլիսին Վրաստան է այցելել 737,7 հազար մարդ:
Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրության զբոսաշրջիկների ընդհանուր հոսքը դեպի Վրաստան աճել է մոտ 5 տոկոսով: