Հասարակություն 

Քանաքեռ-Զեյթունում մեկնարկել է ավանդական դարձած «Գրադարանային ճամբար»-ը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիրում հերթական գրադարանային ճամբարն է բացվել: Ի տարբերություն վարչական շրջաններում գործող այլ բակային ճամբարների, գրադարանի տնօրինությունը հոգացել է, որ ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող և գրադարանային ճամբար այցելող երեխաների խաղային առօրյան փոխարինվի ընթերցանությամբ և հակառակը: Ճամբարում աշխույժ հանգստի ընթացքում փոքրիկները զբաղվում են նաև մարմնամարզությամբ, կատարում առաջադրանքներ ու ունկնդրում հեքիաթներ, նաև՝ անգլերեն ռուսերեն: Ճամբարի առօրյան հագեցած է բազմաթիվ անակնկալներով:

Ճամբարականները միմյանց հրաժեշտ են տալիս երեկոյան` հաջորդ օրը կրկին հանդիպելու ակնկալիքով: Գրադարանային ճամբարը կգործի մինչև օգոստոսի 13-ը ներառյալ :

 

Նույն շարքից