9tv.co.il կայքի փոխանցմամբ՝ Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին հուլիսի 3-ին նիստ է գումարել՝ քննարկելու համար երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու առավելություններն ու թերությունները։
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Իրանի խորհրդարանն ընդունել էր մայրաքաղաքի տեղափոխման մասին ակտը։
Ունենալով գրեթե 8.3 միլիոն բնակչություն և ևս 14 միլիոն մարդ լայն ագլոմերացիայով՝ Թեհրանն իր մեծությամբ Իրանի ու Արևմտյան Ասիայի խոշորագույն քաղաքն է։