Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մարկովն առաջարկել է դատի տալ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Այս մասին նա հայտնել է Մոսկվայում հիմնված Ուկրաինայի փրկության կոմիտեի մամուլի ասուլիսին:
Նրա խոսքերով Ուկրաինայում ստեղծված քաոսային իրավիճակի համար իր մեղքի բաժինն ունի նաեւ Յանուկովիչը, ուստի նա Պորոշենկոյի հետ մեկտեղ պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին:
Հիշեցնենք, որ Մոսկվայում իր գործունեությունն է սկսել Կիեւյան իշխանությունների այլընտրանքային կառավարություն ներկայացնող ֆրկության կոմիտեն, որ կազմի մեջ են ընդգրկվել Իգոր Մարկովը, Օլեգ Ցարեւն ու Վլադիմիր Օլեյնիկը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովը հայտարարել էր Ուկրաինայի փրկության կոմիտեի ստեղծման մասին, որի հիմնական նպատակը կիեւյան իշխանությունների տապալումն է: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Լրագրողների հարցին՝ ո՞վ է լինելու տապալված Պորոշենկոյի տեղում, Ազարովը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնում տեսնում է նորաստեղծ կոմիտեի ղեկավար Վլադիմիր Օլեյնիկին:
Նշենք, որ Օլեյնիկը Գերագույն Ռադայի հինգորորդ, վեցերորդ ու յոթերորդ գումարման պատգամավոր է եղել:
Ազարովը վստահեցրել է, որ կոմիտեն կանի ամեն ինչ, որպեսզի վերադառնա ու օգնի ուկրաինական ժողովրդին:
Ներկայումս նախկին վարչապետը գտնվում է Ռուսաստանում: Նա երկիրը թողել է 2014 թ.-ի ապրիլին պետական հեղաշրջումից հետո:
Կիեիյան իշխանությունները Ազարովի նկատմամբ հարուցել են մի շարք քրեական գործեր:
Ազարովը հայտնել է, որ կվերադառնա հայրենիք կիեւյան ներկայիս իշխանությունների տապալումից հետո: