Ամերիկյան չինովնիկների կարծիքով ԱՄՆ-ն աստիճանաբար կորցնում է իր տիրապետող դիրքերը Ասիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Նրանց խոսքերով, ներկայումս Սպիտակ տան արտաքին քաղաքականությունը հիմնականում ուղղված է Ռուսաստանին ու Մերձավոր Արեւելքին, ինչի հետեւանքով անտեսվում են հեռավորարեւելյան ու ասիական շահերը:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ Ամերիկացիներն այլեւս ընդունակ չեն հեգեմոնի դեր կատարել ու միաժամանակ ապահովել իրենց շահերը տարբեր ճակատներում:
Միացյալ նահանգները Ռուսաստանին ու Չինաստանին դիմագրավելու հետ զուգահեռ մաեւրում են Մերձավոր Արեւելքում:
Հատկանշական է, որ Պենտագոնը ստիպված է կրճատել իր ռազմական ծախսերն, այնինչ, Ասիական երկրները շարունակում են արդիականացնել իրենց ռազմական պոտենցյալը: