Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Ղրիմը վերադարձնելու փորձերը ֆանտաստիկայի ժանրից են: Այս մասին հեգնել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, նշելով, որ Պորոշենկոյի Ղրիմին հատուկ կարգավիճակ շնորհելու առաջարկը ուղղակի ապսուրդի ժանրից է ու ոչ ռացիոնալ: Այս մասին հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա խոսքերով, Պորոշենկոն ուղղակի պետք է գիտակցի, որ գնացքը մեկնել է ու հաշտվի, որ թերակղզին վաղուց արդար հանրաքվերի արդյունքում վերամիավորվել է իր պատմական հայրենիքին:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի ապրիլին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքում բնակչության 90 տոկոսը արտահայտվել է Ռուսաստանին վերամիավորվելու օգտին: