Հասարակություն 

Պորոշենկո. Ուկրաինայում են գտնվում 9 հազար ռուս զինծառայողներ

Ուկրաինայի տերիտորիայում գտնվում են 9 հազար ռուս զինվորականներ:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով, որ Ռուսաստանը իսկական ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի դեմ:

Նրա խոսքերով, Ռուսաստանը հավաստիացնում է, որ Դոնբասի հակամարտությունը ներքին խնդիր է, այնինչ, երկրի տարածքում են գտնվում արդիական սպառազինությամբ ու բարձր պատրաստություն ստացած շուրջ 9 հազար ռուս զինվորականներ, որոնք օկուպացրել են Դոնբասը: Այս մասին հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Ավելի վաղ իտալական մամուլին տրված հարցազրույցում Պորոշենկոն հայտնել էր 200 հազար ռուս զինվորականների առկայության մասին, սակայն, իհարկե, առանց որեւէ ապացույցների:

Ուկրաինայի ներկայացուցիչներն ու արեւմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Դոնբասի հակամարտությանը միջամտելու ու աշխարհազորայիններին ռազմական օժանդակություն ցուցաբերելու մեջ: Իր հերթին ՌԴ արռգործնախարարությունը ժխտել է այդ մեղադրանքները՝ պահաջելով ապացույցներ ներկայացնել:

Նույն շարքից